«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Քեզ այլևս ոչ-ոք ու ոչինչ չի փրկի

Քեզ այլևս ոչ-ոք ու ոչինչ չի փրկի
25.06.2025 | 20:22

Քեզ այլևս ոչ «օլուխ» Իլհամ ախպերդ կարող է փրկել, ոչ էլ «զառամախտով տառապող» Ռեջեփ Թայիփ հայրդ:

Քեզ այլևս չեն կարող փրկել ոչ Քամակները Պատռող խմբակիդ անդամները, ոչ հոռեկիրթ կնիԳդ և ոչ էլ այդ բոլորիդ կնքահայր «շախմատիստը»:

Քեզ անգամ «կապելու գիժ» ձևանալդ չի փրկի, զուր ջանքեր մի թափիր:

ՈրԵՎհետև չկա ավելի մեծ պղծություն, քան քո (նաև՝ խմբակիդ) ներկայությունն է Հայոց սուրբ հողի վրա և դու այդ հողի վրա այլևս քայլող «քաղաքական դիակ» ես և շատ շուտով հայտնվելու ես Հայոց պատմության աղբամանում:

Եվ եթե բախտդ բերի ու աղբամանում «ֆիզիկական դիակի» չվերածվես, ապա, միևնույն է, մնացյալ ամբողջ անիծյալ, հալածյալ ու անարգ կյանքիդ ողջ օրերում ոչ թե ապրելու ես, այլ դատապարտված ես լինելու քարշ տալու անիմաստ գոյությունդ:

Քեզ այլևս ոչ-ոք ու ոչինչ չի փրկի...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ